top of page
  • Instagram
  • Facebook
  • LinkedIn

Pineapple Hospitality School

Ի՞ՆՉ ԿՍՏԱՆԱՔ՝ ԸՆՏՐԵԼՈՎ ՄԵԶ

ԲԱՐԵԼԱՎՎԱԾ
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր հյուրընկալության դպրոցում Դուք կբարելավեք Ձեր հմտությունները օպերացիոն, ֆինանսական, ինչպես նաև կոնֆլիկտների կառավարման, վաճառքների ու մարքեթինգի, հաճախորդների սպասարկման ոլորտներում:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ԿԱՊԵՐ

Մենք առաջարկում ենք բացառիկ հնարավորություններ մեր բոլոր շրջանավարտներին ընդլայնելու իրենց մասնագիտական նեթվորքինգը հյուրընկալության ոլորտում: 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՈՒՂԻ

Մեր ծրագրերի բազմազանության մեջ Դուք կգտնեք ամենահարմար տարբերակը` հասնելու Ձեզ հետաքրքրող արդյունքներին, լինի դա առաջնորդություն, նեղ մասնագիտական հաստիքներ, թե ձեռնարկատիրական հեռանկարներ:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

pineapple instagram-18 (1).png

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

pineapple instagram-25 (1).png

Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ

Բարի գալուստ PINEAPPLE հյուրընկալության դպրոց։

 

Մեր դպրոցը նպատակ ունի կրթել և պատրաստել հյուրընկալության ոլորտի ապագա առաջնորդներին: Համագործակցելով Շվեյցարիայի առաջատար Բիզնես և Հյուրանոցային կառավարման դպրոցների հետ՝ մենք առաջարկում ենք համաշխարհային մակարդակի կրթություն և պրակտիկա:

 

Հյուրանոցային և ռեստորանային կառավարում, հաճախորդների սպասարկում և հյուրընկալության տեխնոլոգիաներ ուսուցանելով՝ մենք օգնում ենք ձեզ զարգացնել անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները՝ հաջողակ կարիերա կառուցելու համար:

 

Մենք օգնում ենք մեր ուսանողներին հաջողության հասնել համաշխարհային շուկայում:

  • Instagram
  • Facebook
  • LinkedIn

Հյուրընկալության տաղանդների կերտում

ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

Մեր թիմը միավորում է հյուրընկալության ոլորտի փորձառու մասնագետների, որոնց յուրաքանչյուրն ունի ավելի քան տասնամյա փորձ՝ ձեռք բերած ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ 

Հիմնադիր

Արևիկ Աթաբեկյան

IMG_7166.JPG

Հյուրընկալության աշխարհում իմ մասնագիտական ​​ուղին սկսվել է ավելի քան 10 տարի առաջ: Ներկայումս ես ներկայանում եմ որպես հիմնադիր և բանախոս մի դպրոցի, որը հանդիսանում է BHMS համալսարանի տարածաշրջանային ներկայացուցիչը:

Ուսուցիչ

Զինա Գրիգորյան

WhatsApp Image 2025-11-14 at 19.57.16.jpeg

Ավելի քան 15 տարի աշխատում եմ մարքեթինգի ոլորտում: Ներկայում ղեկավարում եմ «Alfa Pharm»-ի մարքեթինգի բաժինը և միաժամանակ Harvest Consulting Group–ի գործադիր տնօրենն եմ: Ունեմ DMI PRO թվային մարքեթինգի սերտիֆիկատ, Matena–ի առաջնորդության ծրագրի, Harvard University-ի «Artificial Intelligence in Business» ծրագրի, ինչպես նաև (PMP)® միջազգային վկայագրեր։

Ուսուցիչ

Շանթ Մելքոնյան

1729346235.jpeg

Բարմենի իմ մասնագիտական ուղին սկսվել է դեռ 2012 թ.` ընկերոջս բարից, որի կառավարումը հանձն առա, երբ մի քանի աշխատակից լքեց աշխատանքը, թեպետ սիկզբանե ընդունվել էի որպես պրակտիկանտ: Սթրեսակայունությունս օգնեց, որ 8 ամսում աճեմ և նույնիսկ բարի մենեջեր դառնամ:

ՎԻԴԵՈԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Menu creation & Kitchen

Դասընթացը ներառում է սեղանի սպասարկում, պատվերների կառավարում և այլ գիտելիքներ` հիմնված միջազգային F&B ստանդարտների վրա։ Վերջինս կօգնի ձեզ ստեղծել բարձրակարգ փորձառություն հյուրի համար։

Housekeeping

Այս դասընթացում կսովորեք հյուրանոցային սենյակների կահավորումն ու պատրաստումը, հիգիենայի պահպանումը, ինչպես նաև սենյակների որակի ստուգման ժամանակակից մոտեցումները։

Front Office

Այս դասընթացը կզարգացնի ձեր հաղորդակցման, մասնագիտական վարքի և PMS համակարգերի իմացությունը՝ դարձնելով ձեզ յուրաքանչյուր հյուրի առաջին դրական տպավորության պատասխանատու։

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝
ԱՌԱՋԱՏԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՑ

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սովորեք հյուրանոցային ընդունարանի գործառույթների ամբողջ շղթան՝ հյուրերի դիմավորումից մինչև բողոքների կառավարում։ Այս դասընթացը կզարգացնի ձեր հաղորդակցման, մասնագիտական վարքի և PMS համակարգերի իմացությունը՝ դարձնելով ձեզ յուրաքանչյուր հյուրի առաջին դրական տպավորության պատասխանատու։

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 12 ՇԱԲԱԹ

ՄԱԿԱՐԴԱԿ՝ ՍԿՍՆԱԿ

ԱՐԺԵՔ՝ 120.000 ՀՀ դրամ

Arevik Atabekyan Pineapple Hospitality School

Արևիկ Աթաբեկյան

ՀԻՄՆԱԴԻՐ

pineapple instagram-25 (1).png

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաց մի՛ թողեք հնարավորությունը. հաստատե՛ք կապեր աշխարհի տարբեր երկրներից եկած ոլորտի առաջատարների հետ, կատարելագործե՛ք Ձեր հմտությունները և ընդլայնե՛ք մտահորիզոնը:

 

Ուսուցանվելով շվեյցարացի փորձագետների մոտ` Դուք կծանոթանաք շվեյցարական հյուրընկալության ողջ գրավչությանը: Կազմակերպական վարքագծի (ԿՎ) դասընթացը մշակված է հյուրընկալության կառավարման համատեքստում ուսանողներին հյուրընկալության ոլորտում հանդիպող մարտահրավերների և դինամիկայի մասին պատկերացում կազմելու համար:

 

Ընդունե՛ք ձեր հմտությունները կատարելագործելու, ձեր մտահորիզոնն ընդլայնելու և աշխարհի տարբեր երկրների ոլորտի առաջատարների հետ կապ հաստատելու հնարավորությունը:

bottom of page